Մատենադարանի շենքին մոտեցողներն առաջինը տեսնում են հայոց գրերի ստեղծող, հայագիր դպրոցի հիմնադիր, հայերենի առաջին ուսուցիչ, լուսավորիչ Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտ Կորյունի արձանախումբը: Հուշարձանը, ինչպես և ամողջ համալիրը, կերտված է հայկական մոխրակապույտ բազալտից: Հեղինակը հայ նշանավոր քանդակագործ և նկարիչ Ղուկաս Չուբարյանն է: Հուշարձանի հետևում՝ հայոց այբուբենի 36 տառերն են․․․
Հայերենի այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին: Նա նաև հայերեն ինքնուրույն և թարգմանական գրականության սկզբնավորողն է, հայ գրչության և հայագիր դպրոցի հիմնադիրը, հայերենի առաջին ուսուցիչը: Եղել է իր ժամանակի կրթված անձնավորություններից մեկը, տիրապետել է ասորերենին, պարսկերենին, վրացերենին: Ծառայել է արքունիքում, որպես ատենադպիր և թարգմանիչ, այնուհետև նվիրվել է ռազմական գործին․․․
Մատենադարանի շենքը մեր մայրաքաղաքի այն յուրահատուկ և եզակի կառույցներից է, որն իր վեհաշուք դիրքով, առանձնահատուկ ճարտարապետությամբ իր վրա է սևեռում բոլորի ուշադրությունը: Հայ և համաշխարհային գրավոր ժառանգության կենտրոն Մատենադարանը Հայաստանի գլխավոր խորհրդանիշներից մեկն է․․․
Մատենադարանի գլխավոր շենքի ճակատային ձևավորման մեջ՝ որպես հարուստ դեկորատիվ հարդարանք, տեղադրված են հայ միջնադարյան գիտության և մշակույթի նշանավոր դեմքերի արձանները.
Թորոս Ռոսլին, 13-րդ դարի երկրորդ կեսի հայ կիլիկիան դպրոցի մանրանկարիչ և գրիչ: Գրիգոր Տաթևացի, 14-րդ դարի փիլիսոփա, եկեղեցական գործիչ, մանկավարժ, հայ աստվածաբանական մտքի խոշոր ներկայացուցիչ: Անանիա Շիրակացի, 7-րդ դարի մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, տոմարագետ և աշխարհագրագետ: Մովսես Խորենացի, 5-րդ դարի պատմիչ, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, աստվածաբան, իմաստասեր, համարվում է հայ միջնադարյան պատմագրության ամենակարկառուն դեմքը...
Կենտրոնական շքամուտքի ձևավորման մեջ հեղինակը ստեղծագործաբար օգտագործել է Անիի Առաքելոց եկեղեցու գավթի արտաքին ձևավորման ճարտարապետական լուծումները: Շարունակելով նույն կոնցեպտը, ճարտարապետը ներքին ձևավորումը կառուցել է միջնադարյան հայկական ճարտարապետության՝ վանքերի ու եկեղեցիների ճարտարապետական ոճերի առավելագույն օգտագործմամբ...
Մատենադարանի կենտրոնական՝ կլոր դահլիճն ամփոփում է թանգարանի հիմնականում անփոփոխ ցուցադրությունը, որտեղ ներկայացված են հայկական ձեռագրական արվեստի ու մանրանկարչության ընտիր նմուշները, հայ գրավոր մշակույթի հուշարձանները, որոնք ընդհանուր պատկերացում են տալիս վաղ միջնադարից սկզբնավորված հայ պատմագրության, մատենագրության, գիտության և մշակույթի ամենատարբեր բնագավառների մասին: